Էկոլոգիա


Ինչ է ցիանիդը

Ցիանիդները` բարդ քիմիական միացություններ են, որոնք բաղկացած են ածխածնի, ազոտի, ջրածնի կամ այլ տարրի մեկական ատմներից: Տարբերում են ցիանային միացությունների 3 հիմնական տիպեր` ազատ ցիանիդ, թույլ կոմպլեքսային ցիանիդ և ուժեղ կոմպլեքսային ցիանիդ:


Ցիանիդ–ընդհանուր տեղեկություններ


Ցիանիդը բարձրտոքսիկ է: Չնայած դրան, ինչպես և էլեկտրականությունը, պայթուցիկ նյութերը, խիստ դյուրավառ նյութերը (այդ թվում` վառելիքը), կենցաղում օգտագործվող զանազան միացությունները (օր.՝ կաուստիկ սոդան, քլորը և այլն) վտանգավոր են միայն սխալ օգտագործման կամ կառավարման դեպքում: Ազատ ցիանիդը ոչ կանցերոգեն է և ոչ էլ կումուլատիվ թույն է՝ չունի երկարաժամկետ ազդեցություն, քանի որ արագ քայքայվում է(սովորաբար 24 ժամում) և վտանգավոր է միայն առանց համապատասխան պաշտպանության անմիջական շփման դեպքում (օր.՝ կլանում): Խաթարելով թթվածնի
տեղափոխումը մարմնով ցիանիդը կարող է արգելափակել շնչառությունը: Մարմնի վրա ազդեցությունը գնահատվում է ըստ դոզայի կոնցենտրացիայի, այլ ոչ թե ըստ դոզայի քանակի: Ոչ մահացու չափաքանակները թունազերծվում են օրգանիզմում բնական նյութափոխանակային գործընթացների միջոցով (օր.`ծխախոտի ծխում առկա է ցիանիդի բարձր կոնցենտրացիա, սակայն հիմնական վնասը ներկայացնում է խեժը, քանի որ ցիանիդը դուրս է գալիս մարմնից): Ցիանիդները հանդիպում են կենցաղում և բնության մեջ:

Ինչպես է օգտագործվելու ցիանիդը Ամուլսարում


• Ձեռք են բերվելու պինդ բրիկետներ (անվտանգ են տեղափոխման տեսանկյունից):
• Նոսր լուծույթը (շուրջ 200 մգ/լ) ստանալու են լուծելով ցիանիդի չոր աղը ջրում:
• Ցիանիդի լուծույթը կիրառվելու կույտային տարրալվացման հրապարակում, քանի որ լուծույթն օժտված է հանքաքարից ոսկու և արծաթի տարրալվացման հատկություններով:
• Առաջացող մետաղ-ցիանիդ միացությունը մշակվելու է ԱԴՎ (ադսորբցիայի, դեսորբցիայի և վերականգնման) կայանում՝ մետաղների վերականգնման նպատակով, որի ընթացքում ցիանիդը քայքայվում է:
• Մնացորդային լուծույթն ավելացվում է նոսր լուծույթին և կրկին ներմուծվում է ցիկլի մեջ` գործելով որպես փակ համակարգ:



Ցիանիդի կառավարումը Ամուլսարում


• Արդյունահանման ընթացքում ցիանիդի կառավարումն իրականացվելու է ՇՄԱԳ-ի շրջանակներում մշակված ցիանիդի կառավարման պլանին համաձայն, որը մատչելի է հանրության համար:
• Հանքավայրի նախագծումը և շահագործումն իրականացվելու են համաձայն Ցիանիդի կառավարման օրենսգրքին՝ համապատասխան մոնիտորինգի ընթացակարգերով և հանրային իրազեկման արշավներով, ինչպես նաև՝                                                                      – ցիանիդ պարունակող խողովակներն ունենալու են կրկնակի միջնաշերտ,                           – կրկնակի միջնաշերտով ավազաններում տեղադրվելու են արտահոսքերի վերահսկման և կուտակման համակարգեր,
– վտանգավոր լուծույթներ պարունակող տարաները կունենան կրկնակի տարողունակություն(առնվազն 110%/ի չափով),                                                                            – ԱԴՎ կայանը կունենա միջադիր շերտով կուտակիչ ավազան՝ ցիանային լուծույթների ցանկացած արտահոսքի հավանականության կանխման համար:
• Իրականացվելու է ցիանիդի ձեռք բերման, տեղափոխման,պահեստավորման և կիրառման հետ կապված բոլոր ռիսկերի գնահատում (պարբերական թարմացմամբ):
• Ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա կպատրաստվեն անվտանգության արձանագրություններ/ընթացակարգեր և պլաններ:
• Նախքան ցիանիդի առաջին առաքումը մշակվելու և իրականացվելու են ցիանիդի հետ աշխատող աշխատակիցների վերապատրաստման մանրամասն ուսումնական ծրագրեր:
• Հաստատվելու են շտապ բուժօգնության ընթացակարգեր և ցիանիդի ազդեցությանը ենթարկվելու դեպքում հասանելի կլինեն հակաթունային կոմպլեկտներ:

Անվտանգության ուղեցույցների օգտագործում


• Ջրածնի ցիանիդի (HCN) կոնցենտրացիաները նվազեցնելու նպատակով աշխատանքները միշտ իրականցվում են լավ օդափոխվող տարածքներում
• Ցիանիդի հետ անմիջական շփումից զերծ մնալու նպատակով օգտագործվում են անձնակազմի պաշտպանիչ սարքավորումներ՝ դրանք են`                                                           -դեմքի ամբողջական դիմակ սակառ,                                                                                                -դեմքի ամբողջական պաշտպանիչ դիմակ և անվտանգության
ակնոցներ,
-արմունկը ծածկող ՊՎՔ ձեռնոցներ,
-մեկանգամյա օգտագործման ‘պոլի’ կոմբինիզոն կամ գոգնոց,
-անվտանգության ռետինե երկարաճիտ կոշիկներ և/կամ
անվտանգության երկարաճիտք կոշիկներ,
-անվտանգության սաղավարտ,
• Անձնակազմի համար ջրածնի ցիանիդի (HCN) շարժական
չափիչ սարք:



No comments:

Post a Comment