Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը։ Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը



Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց իր ավագ որդին Արտավադ 1-ը։ Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն։ Պարթեւստանի եւ Մեծ Հայքի միջեւ տեղի է ունենում պատերազմ, հայերը պարտություն են կրում։ Պարթեւները հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին։ Քանի որ, Արտավադ 1-ը որդի չուներ, պատանդ են վեկալում նրա եղբոր Տիգրանի որդուն, որի անունը նույնպես Տիգրան էր։ Արտավադ 1-ից հետո 115թ գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը, որն իշխեց մինչեւ 95թ։ Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթեւոստանից եւ որպես վերադարձի պայման, պարթեւներին տվեց որոշ տարացքներ։ Տիգրան 2 մեծը ծնվել է 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթեւոստան՝ այնտեղ մնում է մինչեւ 45 տարեկանը։ Տիգրանի դուստրը Արիազատան ամուսնացել էր Պարթեւոստանի արքա Մհրդատ 2-ի հետ։ Պատանդության ժամանակ նա ուսումնասիրել էր Պարթեւական եւ հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին։ Տիգրանը վերադառնալով Հայաստան՝ կառուցեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Երբ նա թագավոր դարձավ, նա սկսեց կատարել բարեփոխումներ։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չեր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը։ Սակայն այն չհաջողվեց,  քանի որ 112թ Փոքր Հայքը միացել էր Պոնտոսին, որտեղ թագավորում էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր հզոր պետություն եւ նպատակ ուներ Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից եւ Հունաստանից։ Երկու երկրներին էր անհրաժեշտ էր ամուր թիկունք, քանի որ նրանք ուզում էին բախվել Հռոմի եւ Պարթեւոստանի հետ։ Նույն շահերը ունենալով Տիգրան 2-ը եւ Միհրդատ Պոնտացին կնքում են դաշինք։ Այն ամրապնդվում է 46-ամյա Տիգրան 2-ի եւ Միհրդատ դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ, որը հայոց արքայից փոքր էր 30 տարով։ Տիգրանը նախապատրաստվում էր Պարթեւոստանի հետ պատերազմի։ Նա ուզում էր հետ վեկալեր հայկական հողերը։ Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկրին ապահովել տնտեսական հզոր պաշարներով։ 87թ մահացավ Պարթեւոստանի արքան, որը Տիգրանի փեսան էր։ Պարթեւոստանում սկսեցին գահակալության կռիվներ։ Պահը շատ հարմար էր, որ հայկական հողերը վերադարձնեին  եւ Տիգրանը արշավեց Պարթեւոստանի վրա։ Նա ջաղջախեց զորքերին եւ հասավ մայրաքաղաք։ Նրանք խուճապի մատնվեցին եւ նույնիսկ շնորհեցին նրան "Արաքյից արքա" տիտղոսը։ Տիգրանը վերադարձրեց հայկական տարացքները։ 



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

1878 թ. փետրվարի 19–ին կնքվեց ռուսթուրքական հաշտության պայմանագիր։ Ըստ դրա՝ Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սեւ ծովի շրջանները։ Կարինը եւ Բասենը վերադարձվում էին օսմանյան տերությանը։ Այդ գավառների հայ բնակիչները նորից հայտնվում էին թուրքական վրեժ խնդրության վտանգի առջեւ։ Ռուսթուրքական բանակցությունների օրերին Ներսես Վարժապետյանը, հանդիպեց Ն. Իգնատեւի հետ։ Նրանց կարծիքով հաշտության պայմանագրում հայերին հարկավոր էր շնորհել նույն իրավունքները, ինչ մյուս ժողովուրդներին։ Սան Ստեֆանոյի պայմանագրով առաջին անգամ ձեւակերպում ստացավ Հայկական հարցը: Այն դարձավ 19 դ. երկրորդ կեսի եւ 20 դ. սկզբների հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը: Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցը ձեւակերպում ստացավ 16–րդ հոդվածով։ Դրանով սուլթանական կառավարությունը պարտավոր էր Արեւմտյան Հայաստանում ռուսների գրաված եւ կրկին Թուրքիային վերադարձվող գավառներում անհապաղ բարեփոխում ներ անցկացնել եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով՝ մինչեւ բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում։ Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաեւ բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ։
16–րդ հոդվածն իրականում չէր կարող բավարարել արեւմտահայության պահանջները։ Այդուհանդերձ, պայմանագիրը պարունակում էր նաեւ դրական կետեր. նախ՝ Արեւմտյան Հայաստանի մի զգալի հատվածն անցնում էր ռուսական տիրապետության տակ։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արեւմտյան Հայաստանում Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով եւ պահանջեցին 1878 թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով՝ ռուսթուրքական հաշտության պայմանները քննարկելու նպատակով։ Հայ պատվիրակները մինչեւ վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ։ Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Նրանք Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի
 վրա ճնշում գործադրելու համար։ Այսպես՝ վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին եւ պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը։
 16–րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում մտցվեց նոր հոդված՝ 61–րդը: Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության 61–րդ հոդվածը նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզե- րում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում գրաված տարածքներից։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը։ Ալաշկերտն ու Բայազետը նույնպես վերադարձվելու էին կայսրությանը։ մեծ հիասթափություն առա- ջացրեց հայերի շրջանում։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց։ Հայկական հարցից ազատվելու համար սուլթան Համիդ II–ն ընտրեց խնդրի լուծման բարբարոսական ճա- նապարհ՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքա- կանությունը։



ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ



1826–1828 թթ. ռուսպարսկական պատերազմը։
1826 թ. հուլիսին ԱբասՄիրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ։ Սկսվեց ռուս-պարսկական նոր պատերազմ։ Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տեւեց 47 օր, Երեւանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ։ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին ԱբասՄիրզայի բանակին եւ դուրս շպրտեցին գրավված շրջաններից։Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձեւավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Արցախում եւ այլ վայրերում եւս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով։ ԼոռիՓամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։ 1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկեւիչի հրամանատարությամբ ճնշում գործադրեցին Երեւանի եւ Նախիջեւանի սահմաններում։ մոտենում էր հայ ժողովրդի ազատագրության ժամը։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետեւ պաշարեցին Երեւանի բերդը։ Պասկեւիչը Երեւանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչեւ լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1828 թ. փետրվարի 10–ին կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արեւելյան Հայաստանի մի տարածք՝ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Ռուս-պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով։ 1828 թ սկսվեց հայերի վերաբնակեցումը։ Աղքատներին դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար։ Հայերի վերաբնակեցումը կարեւոր նշանակություն ունեցավ։ 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 

Հայ Արշակունիների թագավորության շրջանում` 65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելուիրավունքը պատկանում էր թագավորինհազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն միջոցով թագավորը կառավարում էր երկիրըՀազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործըՍպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էրՌազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100–120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից եւ հետեւակիցԹագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներտասնավորներՄարդպետը հսկում էր արքունի կալվածքները եւ գանձարանըՀնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետըՄայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էրՊետական գրասենյակը եւ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էրԵրկրի համար առավել կարեւոր հարցերը քննարկվում էին ԱշխարհաժողովումIV դ. երկրորդ կեսից Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին: Արտաշատը շարունակում էր պահպանել իր մայրաքաղաք լինելու նշանակությունը: Մեծ Հայքի մյուս քաղաքները` Վանը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Կարինը, Մուշը, Արճեշը, Դվինը, Նախիջեւանը, Խլաթը, Մանազկերտը, Տիգրանակերտ անունը կրող քաղաքները կարեւոր տնտեսական, մշակութային եւ արհեստագործական նշանակություն ունեին Մետաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող մայրուղիների վրաՀայ ազնվականությունն ապրում էր թագավորական պալատին մոտ թաղամասում: Այնտեղ էր նաեւ թատրոնը: Քաղաքների որոշակի թաղամասերում ապրում էին առեւտրականներն ու արհեստավորները։


Գրավոր մշակույթը

Բոլորին հայտնի է, որ հայ ժաղավուրդի հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը 405թ ստեղծել է հայկական այբուբենը։ Բազմաթիվ պատմիչներ վկայում են, որ հայերը սեփական գիր ու դպրություն են ունեցել դրանից շատ ավելի վաղ՝ նախաքրիստոնեական շրջանում 301թ առաջ։ Այն սակայն արգելվել էր քրիտոնեության պետական կրոն հռչակվելուց հետո։ Հույն պատմիչ վկայում է, որ 34-35թ հայոց Արշակ 1 ժամանակ օգտագործվել են գրեր։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ 2-3 դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում է մեհենական պատմագրության դիվանը։ 301թ հայալեզու գրականության գոյության մասին է վկայում նաեւ Գեւորգ Ասորի պատմիչը։ Մեր նախնիները օգտագործել են հայալեզուն, այնպես էլ օտար լեզու գրեր։ Հայտնաբերված նախաքրիստենեական արձանագրություների առաջի խումբը գրված է բնիկ հայկական մեհենագրով։ Մեհենագրությունը մի քանի նշաներից բաղկացած համակարգ է։ Այդ պատկերները ունեն պատկերների տեսք, ինչպես եգիպտական հիերոգլիֆները։ Լավ ուսումնասիրված է Վանի թագավորության մեհենագրությունը։ Այն բաղկացած է շուրջ 300 նշաներից, որոնք գրվել են աջից, ձախից խառը ուղություններով։ Մեր նախնիները օգտագործել են հինգ գրային համակարգեր։ Նախաքրիստոնեական հայաստանում գործածվել է երկու այբուբեն՝ հունականը եւ արամեականը։ Հազարամյակների ընթացքում ստեղծվեց ճոխ մի լեզու, որի հիմքի վրա Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը հայոց դպրության Ոսկեդարը։ 

Մեծ Հայքի Թագավորությունն Արտավազդի 2-ի օրոք

34-35թ Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-ը։ Նա ստացել էր հիանալի կրթություն, գրում էր ողբերկություններ։ 54թ Հռոմն արեւելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթեւստանի գրավումն էր։ Հայաստանը ըստ պայմանագրի համարվում էր Հռոմի դաշնակից եւ բարեկամ, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորքեր։ Սակայն Կրասոսը չեր կատարել պայմաները եւ Արտավազդ 2-ը նրան մերժեց։ 53թ Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պառտվեց, սպանվեց նաեւ Կրասոսը։ Հայ եւ Պարթեւ արքաները հանդիպելով կնքում են բարեկամության դաշինք, որը ամրամնդվում է նրանով, որ պարթեւ արքայազն Բակուրի եւ Արտավազդ 2-ի քուրը ամուսնանում են։ Դաշնակից առքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը եւ նետվեց նրանց առջը, որպես հաղթանակի նշան։ 38թ Պարթեւոստանը գրավեց Հրահատը։ Նա սպանեց իր հորը, եղբայներին ու նրանց որդիներին։ Հայ-պարթեւական դաշինքը խզվեց։ Շուտով եկավ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը, որը ծրագրել էր գրավել Պարթեւստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախատեսում էր արշավել Հայաստանի տարացքով, ինչպես խորուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Նա Անտոնիոսին խոստացավ տրամադրել օգնական զորք։ 36թ Անտոնիոսը սկսեց պատերազմը, բայց խայտառակ ձեվով պարտվավ։ 100 հազարանոց զինվորից նա կորցրեց 35 հազար զինվոր։ Նա հետ քաշվեց Հայաստան, ապա գնաց Եգիպտոս, քանի որ ամուսնացած էր Կլեոպատրա թագուհու հետ։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության պատճառը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ 34թ Անտոնիոսի զորքերը անակնկալ մտան Հայաստան։ Արյուն, որ չթափվի հայոց արգան գնաց բանակցության, սակայն նրան ձերբակալեցին եւ տարան Եգիպտոս։ Թագավոր եղավ նրա որդին՝ Արտաշես 2-ը, սակայն նա պարտվեց եւ նա իր զորքով ապաստան գտավ Պարթեւաստանում։ Անտոնիոսը պահանջեց գերված Արտավազդ 2-ից, որ նա եւ իր ընտանիքը խոնարհվեն Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն։ 31թ Անտոնիոսը եւ Կլեոպատրան մահապատժի ենթարկեցին Արտավազդ 2-ին եւ նրա կնոջը, իսկ երկու որդիները մնացին պատանդության մեջ։ 


Մեծ Հայքի Արտաշեսյան Թագավորությունը

Փոքր Ասիանի Մագնեսիա քաղաքի մոտ 190թ տեզի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմոից։ Իրադարթյունից օգտվելով 189թ Արտաշեսը Մեծ Հայքում եւ Զարեհը Ծոփկում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը որին ձեռատու էր իր հակառակորդի Սելեւկյան տերության թուլացումը անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ 180թ անկախացավ նաեւ Փոքր Հայքը։ 163թ անկախություն է ձեռք բերում նաեւ Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բախկացուցիչ մասն էր։ Այդպիսով 160-190թ անկախացան չորս հայկական թագավորություններ ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն։ Սելեւկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի հայաստանը։ 190-201թ ընթացքում, Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ շրջաններ։ Առիթից օգտվել էին նաեւ հարեւան պետությունները՝ գրավելով հայկական տարացքներ։ Արտաշես 1-ի (160-189թ) առաջնահերթ խնդիրներից էր վերադարձնել Մեծ Հայքից անջատված տարացքները։ Նա Վրաստանից, Պոնտոսից եւ Սելեւկյան տերությունից գրավեց եւ Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Այսպիսով, Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարացքների մեծագույն մասը։Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբոսը նրան անվանում է ««Հայաստանի մեծագույն կառավարիչ»»։ Զարեհի մահվանից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաեւ Ծոփքի թագավորությունը։ Սակայն դա նրան չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրկանացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան 2 Մեծը։ Արտաշես 1-ը քաղաքականության մեջ հասավ շատ մեծ ձեռքբերումների։Հռոմն ու Մեծ Հայքն մջամտեցին պատերազմի դադարեցման համար։ հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ի կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարացքը։ Նա վարում էր Սելեւկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ 160-162թ Երբ Տիմարքոսն հարցակվեց Սելեւկյաների վրա, Արտաշես 1-ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով։


ՊԱՅՔԱՐ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՐՇԱԿ II, ՊԱՊ

Տիրանի (339– 350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ քաղաքական պայմաններում։ Տիրանի մի որդուն` Տրդատին եւ նրա զավակներին` Կոստանդիոս II կայսրը պատանդ էր պահում։ Տիրանը խնդիրներ ուներ նաեւ երկրի ներսում`նախարարների մի խմբավորման հետ։ Օգտվելով Տիրանի համար ստեղծված բարդ իրավիճակիցմարզպանը ձերբակալում է նրան տանում պարսից Շապուհ արքայի մոտ։ Պարսիկները ցանկանում էին, որ Տիրանը չգործի իրենց թշնամի հռոմեացիների կողմից: Որոշ ժամանակ անց, պարսից արքան ազատ է արձակում հայոց թագավորին։ Այդ ժամանակ Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի մյուս որդուն` Արշակ II–ին։ Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ ՊապըԵրկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին. Իրենց տերերից դժգոհ ծառաներն սկսում են փախչել եւ ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում եւ ավերում են քաղաքը։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շուտով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Պարսկահռոմեական պատերազմ ն ավարտվում է հռոմեացիների պարտությամբՀայոց զորքը 363 թ. դիմակայում եւ ջախջախում է Շապուհի ուղարկած ուժերին: Պարսիկները ուզում էին գրավել Անգեղ ամուր բերդը: Չկարողանալով գրավել այդ բերդը` նրանք  գրավում են Անի բերդը։ պարսիկները բացում են արքայական գերեզմանները եւ վերցնում թագավորների ոսկորներըՍակայն հայոց 60000–անոց զորքը  ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները եւ վերաթաղում։ Շապուհը դեսպանների միջոցով Արշակին հրավիրում է Տիզբոն` իբր թե վիճելի հարցերը կարգավորելուԱրշակ թագավորը եւ սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնումեն Տիզբոն (368 թ.): Շապուհը, չկատարելով իր խոստումը, սպարապետ Վասակ Մամիկոնյանին տանջամահ է անում։ Արշակին ձերբակալում են եւ նետում Անհուշ բերդը, որտեղ նա եւս մահանում էՊարսիկները ներխուժելով ամրոց, ոչնչացնում են ողջ մնացածներին։ Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է եւ հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից եւ լուծում Արշակ արքայի եւ իր հոր` Վասակ սպարապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, զարգանում է տնտեսությունըՊարսից հրամանատարներից շատերը ձերբակալվում են եւ Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը եւ կանայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել ազատելով կանանցՀայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը եւ Ներսես կաթողիկոսը բարձրացել էին  լեռը՝ Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: կաթողիկոսը, աղոթում էր  լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում եւ փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էրՀաղթանակից հետո Պապ թագավորը եւ Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարիՊապը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին սպանում եննրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:




ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 19 ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ 
 19 դսկզբին Ար­եւելյան Հայաստանը պարսկական տերության տակ էրիսկ Արեւմ­տյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տակ։ Արեւելյան Հայաստանի մեջ մտնում էր ԵրեւանըՆա խիջեւանը եւ Ղարաբաղը։ Երեւանի խանությունը բաժանված էր 15 գավառիԵրեւան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները. Արցախի Սյունիքի զգալի մասը հայաբնակ էր։ 19 դսկզբին Ռուսաստանյան կայսրությունն սկսեց անդրկովկասյան եւ՝ Արեւելյան Հայաստանի գրավելու իր ծրագրի իրականացումը։ Այդ նպատակի համար ռուսական իշխանությունները փորձում էին օգտագործել երկրամասի քրիստոնյա ժողովուրդներիհատկապես հայերի ազատագրական ձգտումները։ 1801 թԱրեւելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին։ Նրա հետ Ռու­սաստանի տիրապետության տակ անցան նաեւ Լո­ռիՇամշադինԻջեւան գավառները։ Այսպես սկսվեց Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միաց­ման գործընթացը։ Ռուսաստանը 1804 թպատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը եւ պաշարեցին Արեւելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երեւանի բերդը։ Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության ստիպված էին վերադառնալ Վրաստան։ 1805 թռուսական բանակն անցավ նոր հարձակման եւ գրավեց Շիրակը։  Ռուսական զորքերը 1808 թսեպտեմբերին երկրորդ անգամ հարցակվեցին Երեւանի վրա։1812 հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում։Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թհոկտեմբերի 12–ին Արցախի գյուղում կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արեւելյան ՎրաստանիցԱրեւելյան ԱնդրկովկասիցԳանձակիցԱրցախիցՇիրակիցԶանգեզուրիցԼոռուցՇամշադինից։ԱյսպիսովԱրեւելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1920–1922 ԹԹ 
Հայաստանում իշխանությունը գործում էր կոմիտեների միջոցով։Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երեւան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա նախագահն էր հայտնի Սարգիս Կասյանը։ Վերացվեց հին պետական համակարգը, եւ ստեղծվեց նորը։ Հին դատական համակարգին փոխարի- նելու եկան «ժողովրդական դատարանները» եւ «հեղափոխական տրիբու- նալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։
Հեղկոմները գոյատեւեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Առաջին բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց եւ Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։ Հայաստանի Ռազմհեղկոմը տարբեր վերաբերմունք դրսեւորեցին Դաշնակցություն նկատմամբ։ մի մասը կողմնակից էր մեղմ վերաբերմունքի, իսկ մյուսը կոշտ։ 1920թ. դեկտեմբերին եւ 1921թ. հունվարին Հայաստանի բանակի շուրջ 1400 սպաներ ժամանակավորապես արտաքսվեցին երկրից։ չբավարարվեցին ո՛չ բանակի, ո՛չ էլ քաղաքի կարիքները։ նպաստեց միայն սովի եւ դժգոհության տարածմանը երկրում։ Դժգոհություններն ավելի խորացան, երբ 1921թ. փետրվարին կատարվեցին նոր ձերբակալություններ ու գնդակահարություններ։ Երեւանում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե. Մինչեւ նոր կառավարություն ընտրելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»։ Թիֆլիսից Երեւան ժամանեց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։Ազգային մեծ գործիչը ցավ էր ապրում ժողովրդի արյունը թափելու համար։ Նրա համար գլխավորը համազգային շահերն էին, հաշտությունը, ուստի Կարմիր բանակին եւս կոչ էր անում դադարեցնել անիմաստ պատերազմը։ Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երեւան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։ Ապստամբների սկզբնական խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր, որը եւ լուծվեց։Ապստամբության ճնշումից հետո Հայաստանի Ռազմհեղկոմը վերակառուցվեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի, որի նախագահ նշանակվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, Մինչ այդ նա արդեն անվանի գործիչ էր եւ Բելառուսում ու Ռուսաստանում ձեռք էր բերել ղեկավար աշխատանքի մեծ փորձ։նա մեծ դեր խաղաց Հայաստանում քաղաքական լարվածության մեղմացման, 1925թ. նա զոհվեց ինքնաթիռի վթարից։ ՀԽՍՀ պետական զինանշանն էր` Մեծ եւ Փոքր Մասիսներ, ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ ու մանգաղ, խաղողի թուփ, ՝ ձիթենու ճյուղեր։ Պետական դրոշն է ալ կարմիր գույնի կտոր, Զինանշանի հեղինակն էր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հիմնականում պահպանում էին իրենց ինքնիշխանությունը։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատեւեց մինչեւ 1936 թվականը։Անդրկովկասյան Դաշնության եւ ԽՍՀՄ-ի կազմավորումով էականորեն փոխվեց Հայաստանի ԽՍՀ կարգավիճակը։ Եթե մինչեւ այդ Խորհրդային Հայաստանը այս կամ այն չափով անկախ պետություն էր, ապա ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո նրա ինքնիշխանությունը զգալի չափով թուլացավ։ Շարունակվում էր ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) նպաստը հայ ժողովրդին։ Կոմիտեն Հայաստանում պահում էր մինչեւ 25 հազար որբ երեխաներ ու հիվանդներ։ 1921թ. մարդասիրական օգնություն կազմակերպեց նաեւ Անգլիական օգնության կոմիտեն։ 

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԳՅՈՒՏԸ 
Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն։ Տրդատ Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի հիմնած դպրոցներում աշակերտներին սովորեցնում էին ասորերենից եւ հունարենից հայերեն բանավոր թարգմանություն կատարել: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը: Ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Տարոնում` նա անցնում զինվորական ծառայության: Մաշտոցը, փայլուն տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, պարսկերենին: Այնուհետեւ նա որոշում է իրեն նվիրել հոգեւոր կյանքին: Մաշտոցը գնում է Նախիջեւան Այդ ընթացքում նա բանավոր հայերեն է թարգմանում Աստվածաշունչը: Մաշտոցը մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է Այրարատիր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւին։ Վռամշապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտություն համարելով այդ գործը, եւ խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին: Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ հայերեն համարվող նշանագրեր են բերվում Հայաստան: Երկու տարի դրանցով ուսուցանելուց հետո պարզ է դառնում, որ այդ նշանագրերն անբավարար են հայոց լեզվի համար: Մի քանի աշակերտներ օգնում են ստեղծել նշանագրեր։ Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է ավարտին հասցնել իր գործը եւ 405 թ. ստեղծել հայոց գիրը: Մեսրոպ Մաշտոցին դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթեւ կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը եւ ուղեկցում մայրաքաղաք: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ է լինում մանուկների ուսուցմանը հայերեն այբուբենով: Սահակ կաթողիկոսը մեծ հոգատարությամբ զբաղվեց նաեւ իր թոռան՝ Վարդան Մամիկոնյանի կրթությամբ։ Մաշտոցը հայկական դպրոցներ է հիմնում Արցախում եւ Սյունիքում։

ՄԱՅԻՍՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ 
1918 թ. թուրքերը ծրագրել էին գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, հասնել Բաքու եւ Հյուսիսային Իրան: Թուրքիան Պահանջվում էր հանձնել քաղաքը եւ զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ եւ ուղղություն վերցրեց դեպի Երեւան: Հայ բնակչությունը եւ Երեւանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Երեւանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10 հազար մարտիկ: կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք եւ 1500 քրդական հեծելազոր: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչեւ 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված եւ նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի հաղթանակով: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Մայիսի 23–ին 5 հազար հոգի գնացին դեպի Բաշ Ապարանի ճակատ։հայկական ուժերը տարան հաղթանակ: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր: Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան եւ չշարունակեցին հարձակումը։ Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4–ին կնքել հաշտության պայմանագիր

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
19 դ. 70–80–ական թթ. հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում։Վան քաղաքում գործող խմբակները բարենպաստ հող էին նախապատրաստել։ Այնտեղի երիտասարդների ոգեշնչողներն էին Փորթուգալյանը եւ Ավետիսյանը։ Թուրքական իշխանությունների հետապնդումներից խուսափելով՝ ուսուցիչ Մ. Փորթուգալյանը ստիպված տեղափոխվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքը, որտեղ սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը։ 1885 թ. աշնանը  ստեղծվեց առաջին հայ ազգային քաղաքական կուսակցությունը՝ «Արմենականներ» Արմենականներն իրենց գլխավոր նպատակ հռչակեցին արեւմտահայության ազատագրումը ։Եվրոպայում սովորում էին շատ հայ ուսանողներ։ ուսանողների մի խումբ 1887 թ.  ստեղծեց հայ ազգային նոր կուսակցություն։ Նրանք սկսեցին հրատարակել «Հնչակ» թերթը, որի անունից էլ կուսակցությունը կոչվեց Հնչակյան։ Հնչակյանները։1896 թ. Լոնդոնում  նրանք հեռացան կուսակցությունից եւ իրենց կոչեցին «Վերակազմյալ հնչակյաններ»։ 1890 թ. Թիֆլիսում ստեղծված նոր կուսակցություն Հայ հեղափոխականների դաշնակցություն։ Դաշնակցականները հրատարակում էին«Դրոշակ» թերթը։ Նրանք եւս իրենց կարեւորագույն խնդիրն էին համարում Արեւմտյան Հայաստանի ազատագրությունը։ Դաշնակցականները փորձեցին միավորվել հնչակյանների հետ։ Նույնիսկ եղավ միավորման մասին ընդհանուր հայտարարություն։ Սակայն տարաձայնությունների պատճառով միավորման փորձը ձախողվեց։

Եղեռն

1914թ աշնանը, առաջին համաշխարային պատերազմից հետո թուրքերը գաղտնի պլաններ էին մշակել որ ցեղասպանություն անեն ։ Հայոց ցեղասպանության այդ փուլը  մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն: 1914թ Նոյեմբերի 14-ին թուրքիայի առաջնորրդը սուր պատերազմ հայտարարեց քրիստենիաների դեմ։ Ամենա անպաշտպանը հանդիսանում էին հայերը։Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18–45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: Հայերի ցեղասպանությունը շարունակվեց նաեւ հաջորդ տարվա ընթացքում: Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914 թ. հոկտեմբերի վերջին եւ շարունակվել մինչեւ 1916 թ. ամառը: ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Եղեռնից փրկված արեւմտահայերի մեծ մասը սփռվեց աշխարհով մեկ: Հայկական հազարավոր եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին: Վերացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ: Ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր եւ հնատիպ գրքեր: Հայերին աքսորեցին անապատ տղամաիդկանց շխթայելով գլորում էին գետը, կանանց վաճառում էին իսկ ծերերին մահակների հարվածներով տանում էին անապատ ճանապարներ կառուցելու։ Գյուղերում այրում էին հայերի տները, խլում երեխաներին և քաշում ոսկի ատաշները։ Աղջիկներին արեվանգում էին իրենց կենդանական հաճույքների համար իսկ հղի կանանց ծեծում մահակներով։ երեխաների ձեռքերը կտրում ուտելիք խնթրելու համար։

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ 
 Սասանյանները նպատակ էին դրել Արեւելյան Հայաստանը դարձնելու իրենցը։ Սպարապետը Վարդան Մամիկոնյանն էր: Վռամ արքան Արեւելյան Հայաստան ուղարկեց մի պարսիկ պաշտոնյայի։ Հազկերտ II–ի գահակալությամբ հայ ժողովրդի վիճակը կտրուկ վատանում է: Հայաստան է գալիս պարսից ԴենշապուհըԴենշապուհը կտրուկ բարձրացնում է հարկերը։ Ապա Հազկերտը հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից սպառնալով աքսորել Պարսկաստանի խորքերը: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանն պատասխանում է. «Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո»: Հազկերտը մոգերին հրամայում է իրենց ուղեկցող զորքի եւ հայերի հետ գնալ Հայաստան: Այնտեղ մի գյուղում տարբեր վայրերից շատ հայեր էին հավաքվել: Մոգերն իրենց ուղեկցող պարսից զորքով փորձում են ջարդել եկեղեցու դռները: Սակայն հայերը փրկում են եկեղեցին ավերումից ու քշում են մոգերին: Մոգերին մահապատժի են ենթարկում: Երկիրը մաքրվում է պարսիկներից: Շուտով լուր է գալիս, որ պարսից բանակը ներխուժել եւ բռնություններ է գործում: 450 թ. տեղի է ունենում Ճակատամարտ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ։ Հայերը ջախջախում են թշնամուն: 451 թ. մայիսի 26–ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Քաջ Վարդանը մարտի դաշտում զոհվում է: Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544: 

ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 
Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը համախմբ­ված չէին: Վրաստանի թագավոր Վախթանգ 6–ը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Ձերբակալված Բաղրին Դավիթ բեկի պահանջով գլխա­տեցին: Տաթեւը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Երեւանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք: 1727 թ. մարտին թշնամին գրավեց Հալիձորի բերդը: Շուրջ երեք հարյուր զինյալներ, դուրս գալով բերդից, հարվածե­ցին թշնամուն եւ մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը:


  

No comments:

Post a Comment