Wednesday, February 26, 2020

Էներգիայի ռեսուրսները

  • Ուսումնասիրել  էներգետիկ ռեսուրսները  26.02

Էներգետիկ ռեսուրսները լինում են վերականգնվող, չվերականգնվող և միջուկային: Վերականգնվող ռեսուրսներ կամ այլ կերպ ասաց բնական ռեսուրսներ, որոնց պաշարները վերականգնվում են ավելի արագ, քան օգտագործվում են, կախված չեն նրանից օգտագործվում են դրանք, թե ոչ։ Ժամանակակից համաշխարհային պրակտիկայում էներգիայի վերականգվող աղբյուրներին են վերագրում՝ հիդրո, արևային, քամու, հիդրավլիկ էներգիաները, ծովային ուղղությունների էներգիան, ծովային ջրի ջերմաստիճանի սահմանը, օդային մասայի և օվկիանոսի ջերմաստիճանների միջև տարբերությունները, երկրի տաքությունը, կենդանական բուսկան և կենցաղային ծագման բիոմասսան։ «Չվերականգնվող ռեսուրսներ» տերմինը գործածության մեջ է մտցվել որպես ռեսուրսներ, որոնք կարող են սպառվել կարճ ժամանակահատվածում մեր շահագործման արդյունքում։ Չվերականգնվող էներգետիկի մեջ են մտնում՝ նավթը, բնական գազը, ածուխը եւ տորֆը:  Միջուկային էներգիա կամ ատոմային էներգիա, միջուկային տարբեր ռեակցիաների՝ միջուկի ճեղքման, ջերմամիջուկային ռեակցիաների և ռադիոակտիվ տրոհման ժամանակ անջատվող էներգիա։ Ատոմային էլեկտրակայաններում այս էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Էներգետիկ ռեսուրսները հիմնականում օգտագործվում են էլեկտրաէներգիա արտադրելու եւ վառելանյութային արդյունաբերության համար։ 

  • Դասակարգել վառելիքային և այլընտրանքային էներգիայի ռեսուրսները

Էներգետիկ ռեսուրսները էներգիա ստանալու հնարավորության միջոց է։Այդ ռեսուրսները բաժանվում են երկու մեծ խմբի՝ վառելիքային և այլընտրանքային: Աշխարհի հիմնական վառելիքային էներգիան համարվում են նավթը, գազն ու ածուխը: Դրանց պաշարները բաշխված են անհավասարաչափ: Ածխահանության պրոցեսն ինքնին վնասում է շրջակա միջավայրինՆավթը մեծ վտանգ է ներկայացնում ջրային տարածքների համար, քանի որ  նավթային հանքահորերը գտնվում են ջրային ավազանների հատակում: Վառելիքաէներգետիկ ռեսուրսներից ամենամաքուրը այրվում է բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Բնական գազը տեղափոխվում է խողովակաշարերով
  Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրներ: Այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներն են՝  արևային էներգիան, հողմային էներգիան եւ մակընթացությունըԱյլընտրանքային ռեսուրսները ամենաանվտանգ ռեսուրսներ են: Եթե մարդիկ սովորեն օգտվել այս ռեսուրսներից ավելի շատ, ապա մնացած ռեսուրսների օգտագործումը կնվազի: Օրինակ նավթի պաշարները իսկապես շատ են քչացել եւ խնամքով օգտագործումը շատ կարեւոր է:

  • Ուսումնասիրել առաջավոր փորձը արևի, մակընթացության, քամու էներգիայի օգտագործման բնագավառում

Արևային էներգիան.
 Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Օրինակ էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական մոդուլների միջոցով, արեգակնային ճառագայթումը անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Արևային էներգիան ամենակայունն է, այն տնտեսապես շահավետ է Արևային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք

Մակընթացություն.
  Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան: Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։

Քամու էներգիա.
 Քամու էներգիան ներկայումս օգտագործվում է հողմային էլեկտրական կայաների միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար։ Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Օգտագործվող փոքր հողմակայանների հզորությունը 500Վտ է։ Քամու օգնությամբ կարելի է արտադրել 15 անգամ ավելի էներգիա քան աշխարհի ներկայիս էներգապահանջարկն է։ Հողմաէներգետիկան դասվում է վերականգնվող էներգիաների դասին, քանի որ քամու առաջացման պատճառը նույն պես արեւն է։ Հողմաէներգետիկան վերջին տարիների ամենաարագ զարգացող ճյուղռրից է։  

  • Ներկայացնել հայաստանյան փորձը

Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների` հատկապես հողմային և արևային առատ և ընդգրկուն լինելը մեր երկրի առավելությունն է, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը, տնտեսական անարդյունավետ համակարգը, այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը հիմնական խոչընդոտներն են: Միանգամից նշեմ, որ ծովի ալիքների էներգիան օգտագործելու հնարավորություն, բնականաբար, Հայաստանը չունի, քանի որ ծովային երկիր չէ
   Հայաստանում առաջին արդյունաբերական հողմակայանը կառուցվել է 2006թ.-ին Պուշկինի լեռնանցքում՝ 2,6 ՄՎտ հզորությամբ: Էներգետիկայի այս ճյուղի զարգացման հիմնական խոչընդոտը կայանների կառուցման մեծ ծախսատարությունն է, քանի որ Հայաստանում հողմակայանների կառուցման համար առավել նպաստավոր տեղանքները գտնվում են բարձր լեռնային գոտիներում, որտեղ հասնելը, լոգիստիկ խնդիրները էականորեն դժվարացնում ու թանկացնում են ներդրումներն այս ուղղությամբ
   Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան: Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, այնպես էլ ամբողջական համակարգեր: Ներկայումս իրականացվում է Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան(ներ) կառուցելու նախապատրաստման ծրագիրը: Ամենահարմար տեղ է ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը: Նախագիծն այդպես էլ անվանել են` «Մասրիկ 1»:

  • հոդվածԷներգետիկան և Էներգախնայողությունը  արդյո՞ք ուղիղ համեմատական են»

Էներգախնայողությունը իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը: էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դոլարն ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն դոլարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Խնայված էներգիայի զգալի մասը ձեռք է բերվում սպառման ոլորտում, և այդ էներգիան էկոլոգիապես մաքուր է, քանի որ նրա ստացման պրոցեսը արտանետումներ չունի և, ընդհակառակը, նվազեցնում է արտանետումները:


աղբյուր՝ https://ru.wikipedia.org/wiki/Энергетические_ресурсы 
աղբյուր՝ https://hy.wikipedia.org/wiki/Վերականգնվող_էներգիա 
աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2013/07/11/s-manukyan/481239 
աղբյուր՝ http://www.minenergy.am/page/416 
աղբյուր՝ http://www.minenergy.am/page/eneryefficency 

Sunday, January 19, 2020

Ցույց պլաստիկի դեմ

 19.01

Պլաստիկ իրերի կիրառումը տարածվեց 1950-ականներից սկսած։ Այդ նյութերը թեթև են, մատչելի և մեր կյանքը զգալիորեն հեշտացնում են: Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց պլաստիկի՝ սպասքի պարագաների, տեխնիկայի և այլն: Հայաստանը, ինչպես նաև բազում այլ երկրներ խորտակվել են պլաստիկե աղբի  մեջ։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ, դարձել են բնապահպանական աղետ։  Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ուղղությամբ վերջին տասնամյակում մի շարք քայլեր են ձեռնարկվել, բացվել են պլաստիկի, ինչպես նաև այլ թափոնների վերամշակման ձեռնարկություններ: Բայց այս ամենը բավարար չէ, քանի որ աղբն ավելի շատ է, քան դրա վերամշակումը։ 
  Իսպանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները հաշվել են, որ պլաստիկե աղբը համաշխարհային օվկիանոսում առկա աղբի գրեթե 88%–ն է կազմում։ Անձրևաջրերի խողովակներով օվկիանոս են լցվում պլաստիկե տոպրակներ, շշեր, սպասք, փաթեթավորման թղթեր։ Հնարավոր է, մինչ 2025 թվականը համաշխարհային օվկիանոսում յուրաքանչյուր 3 կիլոգրամ ձկան դիմաց մեկ կիլոգրամ աղբ լինի, իսկ մինչ 2050 թվականն այն կգերազանցի մոլորակի ամբողջ ձկների քանակը։ Ավելի քան 260  տեսակ կենդանիներ պատահական պլաստիկ են կուլ տալիս կամ խճճվում են դրա մեջ։ Շատ կենդանիներ, այդ թվում և՛ ցամաքային, և՛ ջրային, դրանց հետևանքով սկսում են տառապել լուրջ առողջական խնդիրներից։ Նրանք հաճախ տառապում են աղիքային խցանումներից, որոնց հետևանքը երկար, դանդաղ և ցավոտ մահն է։ Կենդանիները նաև կարող են թունավորվել այն քիմիկատներից, որոնք գտնվում են պլաստիկ տոպրակների բաղադրության մեջ։ 
  Ավելի քան 40 երկրներում պլաստիկի իրերի օգտագործման սահմանափակումներ եւ արգելքներ կան։ Այդ երկրների շարքում են ոչ միայն զարգացած երկրները, այլև  մի շարք աֆրիկյան երկրներ։ Եվրամիությունում արդեն դիտարկում են պլաստիկե միանգամյա օգտագործման սպասքն արտադրությունից ու կենցաղում կիրառելուց հրաժարվելու հնարավորությունը։Գերմանիայում, կան հատուկ ապարատներ, որտեղ պլաստիկ շիշը հանձնելիս ցանկացած մարդ կարող է գումար ստանալ: Շշերը հետագայում վերամշակվում են
  Փորձագետների կարծիքով` այս խնդրի միակ լուծումը պլաստիկե իրերից հրաժարվելն է։ Նրանք խորհուրդ են տալիս թղթի միանգամյա օգտագործման սպասք, մթերքի համար կտորից տոպրակներ, ապակյա կոնտեյներներն ու թերմոսներ օգտագործել։



Շոտլանդիայում կառուցում են ճանապարհներ պլաստիկից


Ինժեներ Տոբի Մաքքարթնին հնարել է կառուցել ճանապարհներ վերամշակված պլաստիկի միջոց: Ըստ Մաքքարթնիի, նրա տեխնոլոգիան կարող է միանգամից լուծել երկու խնդիրբարելավել ճանապարհների որակը և լուծել պլաստիկ թափոնների խնդիրը: Մաքքարթնիի արտադրական ընկերությունը գտնվում է Շոտլանդիայում: Այդ մասին հայտնում է BBC- ն:

Ճանապարհաշինության նյութը պատրաստելու համար, աշխատողները ավելացնում են ասֆալտի խառնուրդին վերամշակված պլաստիկ: Նրանք փոխարինում են բիտումը` նավթի վերամշակման արտադրանքով, որը բաղկացած է 10% -ով սովորական ասֆալտից: Մաքքարթնիի ընկերությունը հավաստիացնում է, որ տեխնոլոգիան թույլ է տալիս 60%-ով ավելի ամուր ճանապարհներ կառուցել, որոնք էլ մոտ 10 անգամ ավելի երկար կպահպանվեն: Գործարանի աշխատողներից մեկը ասաց,- գործը նույնն է, ինչպես սովորական ասֆալտ խառնելը, բայց առանց բիտում ավելացնելու։

Ընկերության հիմնադիրը հրաժարվում է լիովին բացահայտել ճանապարհաշինության նյութի բաղադրությունը, որը գիտեն միայն նա և երկու ընկերներ՝ ընկերության համահիմնադիրները: Նա համեմատեց իր որոշումը Շոտլանդական ըմպելիքի Այրն-Բրու ստեղծողների հետ: Հայտնի է, որ աշխարհում միայն երեք մարդ գիտի ըմպելիքի բաղադրությունը, դա ընկերության հիմնադիրներն են։

Մաքքարթնին իր գյուտի շնորհիվ, դարձավ բրիտանական մրցույթի հաղթողներից մեկը, որը կազմակերպել էր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը: Մաքքարթնին ֆինանսավորում է ստացել 50 հազար ֆունտի չափով: 2017թ մարտին, այսինքն ՝ հիմնադրումից 9 ամիս անց և չորս աշխատողներով, ընկերությունը գրանցեց 160 հազար ֆունտ շրջանառություն:

Մաքքարթնին որոշեց ուսումնասիրել պլաստիկի ռացիոնալ օգտագործումը, երբ իմացավ, որ դպրոցում իր աղջկան հարցրել են, թե ինչ է ապրում օվկիանոսում, եւ նա պատասխանել է,- պլաստիկ
- Ես չեմ ուզում, որ իմ փոքրիկ աղջիկը մեծանա այսպիսի աշխարհում, որտեղ զարգացել է այս իրավիճակը, - ասել է Մաքքարթնին BBC- ին տված հարցազրույցում: Պլաստիկ օգտագործելու գաղափարը, նրա մոտ առաջացավ այն բանից հետո, երբ նա տեսավ Հնդկաստանում կատարվող իրադարձությունները՝ բնակիչները փորձում էին պայքարել անհավասար ճանապարհների դեմ

Ըստ պլաստիկի մշակման կազմակերպության տվյալների, 2015 թվականին Մեծ Բրիտանիայում 1,5 միլիոն տոննա պլաստիկ թափոններից, վերամշակվել է 500 հազար տոննա: Շուկայի մասնակիցները վերագրել են սպառողների անտեղյակությանը, թե ինչպիսի առարկաները կարող են վերամշակվել, ինչպես նաև, որ տեղական իշխանությունները չեն տրամադրում միջոցներ վերամշակման համար:

Թարգմանել եմ այստեղից՝ https://tass.ru/plus-one/4221044