Հայոց լեզու եւ գրականություն (12 դասարան)

 

05.10 Սովորում եմ

1․ Տեքստային աշխատանք


Հաջողության բանալի

Կրթությունը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Կրթության միջոցով մարդը զարգացնում է բազմաթիվ օգտակար հատկություններ և ձեռք բերում նոր անսահման գիտելիքներ:  Սակայն կրթությունը ավելին է, քան գրքային գիտելիքը։ Առաջին հերթին, դա մարդու բարոյական արժեքներն են՝ դրական մտածողություն եւ լավ վերաբերմունք դիմացինի հանդեպ։ Կիրթ եմ համարում այն մարդուն, ով ունի իր սեփական կարծիքը եւ կարողանում է իրեն պարկեշտ դրսեւորել ցանկացած իրավիճակներում։ Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, քանի որ միայն գիտելիքների և էթիկայի միջոցով կարելի է հաջողության հասնել: Համոզված եմ, որ կրթությունը հաջողության բանալին է: Նշեմ, որ շատերը «անկիրթ» մարդկանց համարում են անհետաքրքիր, տգետ, թերզարգացած եւ անմակարդակ, բայց սա շատ սխալ մտածելակերպ է: Յուրաքանչյուր մարդ կրթված է իրեն հասանելի չափով եւ ոչ-ոք իրավունք չունի մյուսին քննադատելու։ Իսկ ուրիշին «անմակարդակ» անվանելն արդեն խոսում է անկիրթության մասին։ Կիրթ մարդը չպետք է վիրավորի զրուցակցին և արհամարի ուրիշների կարծիքը: Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի։ Օրինակ, երբ դիմացինիս կարծիքը չի համապատասխանում իմ կարծիքին, ես ցույց եմ տալիս անհարգանք եւ զայրույթ։  
 Որակյալ կրթությունը կօգնի ձեւավորել կիրթ հասարակություն, որովհետեւ շարադրությունները և գրական գրքերը զարգացնում են խոսքը: Նաեւ որակյալ կրթությունը սովորեցնում է, թե ինչպես մտքերը կիրթ արտահայտել և, իհարկե, զարգացնում է էթիկան: Որակյալ կրթությունը չի չափվում միայն գնահատականներով կամ, թե ​​քանի բառ հինգ տարեկան երեխան կարող է կարդալ մեկ րոպեի ընթացքում: Որակյալ կրթությունը նշանակում է՝ յուրաքանչյուր ուսանողի սոցիալական, մտավոր և ֆիզիկական զարգացում: Որակյալ կրթությունը ոչ միայն պետք է գիտելիքներ տա առարկաների մասին, այլեւ պատրաստի աշակերտին կյանքի համար: Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ կարողանամ պիտանի լինել իմ երկրին։ Մասնագիտական հմտությունով ներկայացնեմ ամբողջ աշխարհին իմ երկրի մշակույթը։ 
 Ինքնակրթությունը անձնական զարգացման գործընթաց է, որը դրական փոփոխություններ է բերում մարդու կյանքում: Ինքնակրթությունը նույնպես շատ կարեւոր է, եթե ոչ պարտադիր։ Քանզի յուրաքանչյուր մարդ պետք է կատարելագործվի: Օրինակ կարելի է՝ ինքնուրույն լեզուներ սովորել, տարբեր ոլորտների գրքեր կարդալ, հաճախել սեմինարների և այլն: Ես զբաղվում եմ ինքնակրթությամբ, քանի որ չեմ պատկերացնում առօրյա կյանքը առանց նոր եւ հետաքրքիր զբաղմունքների: Սովորել եմ ստեղծագործել, նկարներ պատկերել նաեւ ժամանակ առ ժամանակ գրում եմ պոեմներ։ Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում։ Օրեցօր հայտնվում են ավելի լավ մասնագետներ եւ զարգանում է կրթության մակարդակը։ Իրականում, մենք ամեն րոպե սովորում ենք՝ լինի դա կյանքի կանոնոր կամ առօրյա գաղափար։ Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև դասաժամի ընթացքում անհնար է ամբողջությամբ սովորել առարկան։ Դասաժամվա գիտելիքներով դժվար կլինի առաջ գնալ կյանքում։ Այդ իսկ պատճառով պետք է ինքնակրթվել կամ հաճախել լրացուցիչ սեմինարների։ 
 Մեդիան օգնում է ինձ սովորել, տեղեկացված մնալ և նույնիսկ օգնում է զարգանալ։ Այս դարում գրեթե բոլորը գիտելիքներ են ձեռք բերում մեդիաից։ Մեդիայում տեղեկությունը ավելի մատչելի եւ հետաքրքիր է գրված։ Ես սովորում եմ, որ լինեմ կիրթ եւ բանիմաց։ Հասնեմ նպատակներիս եւ ապացուցեմ ինքս ինձ, որ կարող եմ։ Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ, որովհետեւ օրեցօր աշխատում եմ ինքս ինձ վրա՝ զարգացնում հմտություններս, մարդկային արժեքներս եւ սկսածս գործի մեջ կհասնեմ բարձրունքների։


No comments:

Post a Comment